Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի գերմանացի կոմպոզիտոր Բեթհովենի մազափունջը, որը նա կտրել և նվիրել է իր ընկերոջը 1826 թվականին. հաղորդում է Reuters-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով` այն կվաճառվի 19 000 ամերիկյան դոլար նախնական գնով, սակայն աճուրդի տան ներկայացուցչի խոսքով` գինը կարող է աճել:
«Ավստրիացի դաշնակահար Անտոն Հալմը կոմպոզիտորին խնդրել է կնոջը, որպես հիշատակ, մազափունջ նվիրել, սակայն Բեթհովենի ծառան դրա փոխարեն այծի մազեր է ուղարկել, ինչն էլ կոմպոզիտորի զայրույթի պատճառն է դարձել»,- մանրամասնել է ներկայացուցիչը` հավելելով. «Դրանից հետո նա Հալմին մազափունջ է նվիրել, որը կտրել է գլխի հետևի հատվածից՝ գրելով, որ Հալմը կարող է վստահ լինել, որ դրանք իրական են»:
Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Հալմն ավելի ուշ մազափունջը նվիրել է իր ուսանողին: Մազափնջի իսկությունը հետագայում նաև հաստատել է Բեթհովենի առաջին գիտական կենսագրության հեղինակ Ուիլք Թեյերը:
Նշվում է նաև, որ ավելի վաղ աճուրդի տունը վաճառքի էր հանել Բեթհովենի մազափունջը, որը կտրվել էր 1827 թվականին նրա մահվան օրը, նաև` Շոպենի և Մոցարտի մազափնջերը:
Տեսանյութն`այստեղ: