Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնի ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի նամակը դերասանուհի Մառլեն Դիտրիխին, որտեղ նա սիրո խոստովանություն է անում, հանվելու է աճուրդի:
Նամակը գնահատվում է 30.000 դոլար և աճուրդի կհանվի Նյու Յորքի Swann պատկերասրահում մայիսի 4-ին, գրում է «BBC»-ին:
Հեմինգուեյը նամակն ուղարկել է 1952-ի օգոստոսին Կուբայից, որտեղ ապրում էր այն ժամանակ:
Հեմինգույեն ու Դիտրիխը ծանոթացել են 1934-ին և կանոնավոր նամակագրություն են ունեցել: Ընդ որում գրողն ու դերասանուհին սիրային հարաբերություններ չեն ունեցել: Նամակում Հեմինգուեյը դա բացատրում է նրանով, որ իրենք «ոչ միաժամանակյա կրքի զոհ են դարձել»:
Այնուամենայնիվ, ուղերձում նա բազմիցս է սեր խոստովանում Դիտրիխին: Մասնավորապես, նա գրել է. «Իմացիր, որ ես միշտ սիրում եմ քեզ: Երբեմն ես մոռանում եմ քո մասին, ինչպես մոռանում ես, որ սիրտդ բաբախում է, բայց այն միշտ է բաբախում»: Նամակը մակագրված է. «Սիրով, պարոն Հայրիկ»:
Հոլիվուդյան աստղի և նոբելյան մրցանակակրի նամակները մասնակիորեն պահվում են արխիվներում, իսկ մի մասը ժառանգների մոտ է: Դիտրիխի թոռները վերջին տարիներին արդեն աճուրդի հանել են գրողից նրա ստացած նամակներից մի քանիսը: