Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության, Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի ԼՂ հակամարտության կարգավորման արդյունքների ուղղությամբ` միջազգային հանրության պահանջներին համապատասխան: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդման մեջ:
Ըստ հաղորդագրության, Հայաստանի ԱԳՆ էմոցիոնալ և հակասական հայտարարության պատճառը հասկանալի է:Ըստ երևույթին, դա համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին: Հիշեցնում ենք, որ Հայաստանը իր համաձայնությունն է տվել երկու երկրների ԱԳ նախարարների ընթացիկ հանդիպմանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանը անփոփոխ մնում է իր կարծիքին, որ անկախ այն բանից, թե ինչ իշխանություն է կառավարում Հայաստանում, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքերից», և որ մարդկային կորուստների միակ պատճառը Հայաստանի իշխանությունների վարած ագրեսիվ քաղաքականությունն է: