|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մայիսի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել` թե ինչպես են Բաքվի ոստիկանները փողոցում կանգնեցնում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` Արսենալի մարզաշապիկով զբոսնող երկրպագուներին: Տեսանյութը մեծ արձագանք էր գտել ամբողջ աշխարհում:
«Երկրպագուներին կանգնացրել էին անվտանգության նպատակներով, քանի որ ոչ ոք չէր ցանկանում, որ նրանք կոնֆլիկտ չհրահրեն: Ինչպես տեսանյութից է երևում, ոչ ոք նրանց չի ձերբակալել և չի սահմանափակել նրանց գործողությունները». - հայտնում է РИА Новости-ն` ադրբեջանական աղբյուրների հղումով:
Նշենք, որ երեկ Բաքվում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչում Լոնդոնի Արսենալը 4-1 հաշվով պարտվել է լոնդոնյան մեկ այլ թիմին` Չելսիին: