|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ստամբուլի «Մեյդան Բեշիքթաշ» անվամբ վայրի սեփականատեր Շահին Շեքերը, որը վարձակալությամբ տարածքը տվել էր Dorock XL ակումբին, հարվածել է ակումբի դրամարկղի երկու աշխատակիցներին` Գայե Աքիլին և Էնվեր անունով` նրա ընկերոջը: Շեքերը հարվածել է այն պատճառով, որ նրանք ոտքի չեն կանգնել իրեն տեսնելուն պես. gazeteduvar.com.tr կայքը:
Գայա Աքիլը դեպքից հետո դիմել է ոստիկանություն, սակայն, պատասխան չստանալով, դիմել է դատախազություն: Դատախազությունից ձեռնունայն վերադառնալով` որոշել է սոցցանցերի միջոցով պատմել կատարվածի մասին:
«Տարածքի սեփականատերը եկավ և ասաց, թե ինչու ոտքի չենք կանգնում, երբ իրեն տեսնում ենք: Հետո սկզբից հարվածեց կողքիս նստած ընկերոջս, հետո թեքվեց դեպի ինձ ու ասաց` ինձ տեսնելուն պես ոտքի եք կանգնելու, և սկսեց հարվածել: Հետո սպառնաց, որ կսպանի ինձ, եթե նորից այստեղ գամ: Շատ աշխատողներ կային: Ոչ ոք չմիջամտեց այդ ժամանակ: Դիմել էի և' ոստիկանություն, և' դատախազություն, սակայն արձագանք չեղավ»,- պատմել է Աքիլը:
Տեսանյութը թուրքական մեդիադաշտում տարածվել է այսօր և լայն արձագանք գտել: