Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատը բլեց, Իտալիայից եկավ մասնագետը, նախագիծ արեց, այդ նախագծի էսքիզն ուղարկեցին մեզ մոտ, ստորագրեցինք, ասացինք` այո, գնացեք, արեք: Այդ նախագիծն այնուհետև գնաց կառուցապատողի մոտ, որը հետո պետք է ուսումնասիրեր այդ աշխատանքը, ու պետք է սկսվեր վերակատուցումը, բայց մինչև այսօր ոչինչ չի արվել»,- սա եղավ Երևանի գլխավոր ճարտարաչեպտ Արթուր Մեսչյանի պատասխանը լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է լինելու Արամի 23 հասցեում տեղակայված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի ճակատագիրը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 11-ին փլուզվել էր շենքի կողապատերից մեկը:
Մեսչյանն ասաց, որ, որպես քաղաքապետարան, իրենք որևէ իրավասություն ու պատասխանատվություն չունենք այդ «օբյեկտի» նկատմամբ: Նա հարց ուղղեց բոլոր նրանց, ովքեր բարձրախոսով բան էին անում: «Վաղը, մյուս օրն էլ կարող է ամբողջ տանիքը բլի, որտե՞ղ է այդ ժողովուրդը: Այսինքն` այսօրվա օրոք շենքն ավելի լավ վիճակի՞ ա, քան թե առաջ էր: Ի՞նչ պատահեց, որ այդ ամեն ինչը հանգեց: Չեմ հասկանում, չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, դուք որտեղի՞ց իմանաք»,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Մեսչյանը հիշեցրեց, որ իտալացիները 200 հազար եվրոյի ծրագիր էին մշակել , բայց ո՞ւր է այդ գումարը, ո՞վ պետք է տա: Նշեց, որ այնպիսի թեմաներ են «պտտվում», որ քաղաքապետարանի իրավասությունից դուրս են, մշակույթի նախարարության դաշտում է գնդակը: Իսկ եթե մշակույթի նախարարությունն իր գործառույթն ավարտել է, ըստ նրա, կառուցապատողը սեփականատիրոջ հետ պիտի լուծեր այդ հարցը: