|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մայիսի 4-ին` ժամը 16:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: ՊԲ ժամկետային զինծառայողը տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ: