|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ այսօր՝ մարտի 19-ին, ձեռնարկած հարձակման ժամանակ վիրավորված հայ զինծառայողներից մեկին տեղափոխել են ԼՂՀ Մարտակերտի զինվորական հոսպիտալ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից:
Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ վիրավորվածի վիճակը ծանր է, սակայն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են նրա վիճակը բարելավելու համար:
Տեղեկացնենք, որ վիրավոր զինծառայողների ինքնության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: