կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-06 11:58
Առանց Կատեգորիա

Այսօր Վահեն կդառնար 47 տարեկան

Այսօր ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր դաշնակցական բժիշկ- ազատամարտիկ Վահե Բաղդասարյանը կդառնար 47 տարեկան:

1989-ին, ուսումնառությանը զուգընթաց, «Սասունցիներ» կամավորական, «Եղնիկներ» պարտիզանական ջոկատների, ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմերում մասնակցել է ՀՀ Մեղրու (Նյուվադի), ԼՂՀ Ասկերանի (Հասանաբադ, Լեսնոյ), Շուշիի (Լիսագոր, Շուշի), Մարտակերտի (Սարսանգի հիդրոհանգույց, Ջրաբերդ, Հաթերք, Տոնաշեն), Շահումյանի (Գյուլիստան, Խարխափուտ) շրջանների, Շուշի–Լաչին հատվածի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Աչքի է ընկել Մարտակերտի, Դաստակերտի ազատագրական մարտերում: Դաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին:

 Զոհվել է 1993թ. հունիսի 13-ին Մադաղիսի գործության ժամանակ Դաստագիրում` 21 տարեկան հասակում:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով: Մարտակերտի ՊՇ-ի երկու պահակակետեր կոչվել են Վ. Բաղդասարյանի անունով («Վահե-1», «Վահե-2»): Ծննդավայրում` Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում,  կանգնեցված է նրա հուշարձանը: