Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանյան արտաքին քաղաքականությունը յուրօրինակ տեղապտույտի մեջ է ոչ միայն ռուսական ուղղությամբ (Փաշինյանն ասում էր` Պուտինը Հայաստան կգա տարվա սկզբին, նախորդ օրը հայ-ռուսական բարեկամական խմբի համանախագահ Ալեն Սիմոնյանն ասաց` մինչև տարվա վերջ)։ Նույն վիճակն է նաև ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասով՝ համաձայնագրի «ճանապարհային քարտեզի» բաղկացուցիչը պետք է հաստատվեր մարտին, ապրիլն էլ վերջացավ՝ ոչ մի քայլ, հարցական է` մայիսին կհաստատվի՞, թե ոչ»,- արձանագրեց ԱԺ աղբյուրը:
ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, որը նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, հարցրինք` ինչո՞ւ է ուշանում գործընթացը. ի՞նչ փուլում է «ճանապարհային քարտեզի» հաստատման գործընթացը, խնդիրնե՞ր կան։ «Ոչ, ոչ մի խնդիր չկա. վերջնական տարբերակը մենք արդեն ուղարկել ենք Բրյուսել` 2 շաբաթ առաջ, ես բազմիցս նշել եմ, որ ուժի մեջ մտած նորմերը մենք դեռ պետք է կիրարկենք, որից հետո նոր սպասումներ ունենանք վավերացումից հետո կիրարկման ենթակա քայլերի մասով։
Կարծում եմ` շաբաթների հարց է վավերացման հարցը, որից հետո կսկսենք այդ ուղղությամբ աշխատանքները»:
Հիշենք, որ քարտեզը ներառում է 200-ին մոտ գործողության ծրագրեր, որոնք նաև գումարային լուրջ «ներարկումներ» են ենթադրում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում