Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որոշ «պանիկյորներ», իրենց կողմից նախորդ խուճապները արդարացնելու համար, նոր խուճապներ են տարածում։
ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք!
Շուշիից չեն կարող գրոհել Ստեփանակերտը, քանի որ Շուշին մեր հսկողության տակ է»։
Գրառմանն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը.
«Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանք։ Որակումներ տալուց առաջ Ստեփանակերտ եկեք, խոստանում եմ Ձեզ Շուշի կճանապարհենք, որ այնտեղից ավելի համարձակ գրառումներ անեք։ Ամոթ է ուղղակի»։
Ի պատասխան՝ նախկին վարչապետը գրել է. «Վահրամ, ես Սեպտեմբերի 28ից արդեն Ստեփանակերտում էի, դուք չեք կարող դա չիմանալ, որովհետև ես ամեն օր մեր փառապանծ գեներալների հետ էի։ 10 օր առաջ Շուշիում։ Ինչ մնում է իմ գրառմանը, ապա ես գրել եմ պանիկյորնեի մասին, առանց անձնավորելու, լավ հասկանալով, թե ինչ վնաս է տալիս խուճապը պատերազմի պայմաններում։ Ցավոք, ես էլ ձեզ չտեսա, որը իհարկե, չի նշանակում, թե դուք Ստեփանակերտում չեք։ Մեզ բոլորիս հաղթանակ եմ մաղթում»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»։