|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Սուլթանահմետ հրապարակում այսօր նախատեսված` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության անցկացումը. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Մարդու իրավունքների պաշտպանի` Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սուլթանահմետ հրապարակում պետք է արարողություն կազմակերպեր: Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին, որոնց թվում էր նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, զգուշացրել է, որ նահանգապետարանը չի թույլատրում ցույցերի անցկացումը:
Ֆրանսիայից եկած պատգամավորներն ու Փայլանը լքել են հրապարակը և մոտակա ժամերին հայտարարություն կանեն: