կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 11:00
Հասարակություն

Ավարտվեց քառօրյան, որն իրականում վեցօրյա էր. ԱԺ-ն ընդունեց օրենքների նախագծերը

Ավարտվեց քառօրյան, որն իրականում վեցօրյա էր. ԱԺ-ն ընդունեց օրենքների նախագծերը

Այսօր` ապրիլի 23-ին, Ազգային ժողովի հերթական նիստում ընդունվեցին մի շարք օրենքների նախագծեր և նախագծերի փաթեթներ:

Մասնավորապես` քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Որոշումն ընդունվեց ձայների` 115 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց նաև կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Որոշումն ընդունվեց ձայների` 114 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց  նույնացման և աջակցության» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Որոշումն ընդունվեց ձայների` 116 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Կառավարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների մի կողմից և Չինաստանի Ժողովրդական հանրապետության միջև մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ձայների` 115 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ձայների` 116 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց նաև Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից ներկայացված` «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը  առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Որոշումն ընդունվեց ձայների` 117 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Որոշումն ընդունվեց ձայների`118 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Նույնականացման քարտերի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Որոշումն ընդունվեց ձայների` 117 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հավելենք նաև, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով`այս նիստով ավարտվեց այն քառօրյան, որն իրականում վեցօրյա էր: