Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արամ Մ.-ն, որը հայտնել է, որ աշխատավայրում հարված է ստացել: Նույն օրը, ժամը 17.20-ին, Արամ Մ.-ն «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ դեկտեմբերի 19-ի, ժամը 15.00-ին, Արամ Մ.-ն աշխատանքի վայրում վիճաբանել է 1973 թ. ծնված Արտեմ Հ.-ի հետ, որի ժամանակ վերջինս բռունցքով հարվածել է Արամ Մ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք: Կատարվում է հետաքննություն: