կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 16:30
Հասարակություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը Փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը  և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը Փոխըմբռնման հուշագիր կստորագրեն
Վաղը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:
 
Հուշագիրը կստորագրեն «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանի նախագահ Ջոն Յանգը՝ ՀՀ ԱԳՆ և ստորագրող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Երկու կառույցներն էլ, իրենց գործունեության հիմքում ունենալով մարդու իրավունքների խթանումը, հարգանքը մյուսների հանդեպ, կրթության, երկխոսության միջոցով հաշտեցումը, կարևորել են այս հարցերում իրենց ջանքերի համատեղումը, և նախաձեռնել են Փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը հնարավորություն կտա շատ հարցերում հանդես գալու համատեղ և, իհարկե, ունենալու համագործակցության լուրջ ոլորտներ:
 
Հուշագիրը հնարավորություն կտա ունենալու ինչպես կրթական, գիտական, թանգարանային համագործակցության, այնպես էլ միջթանգարանային միջոցառումների կազմակերպման հնարավորություն՝ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպում, փոխանակում և այլն:
 
Հուշագիրը կողմերին տալիս է բացառիկ հնարավորություն ունենալու համագործակցություն նաև Հայոց ցեղասպանության, Մարդու իրավունքների ուսումնասիրության, գիտական նյութերի ու փորձի փոխանակման բնագավառում:
 
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնելու ստորագրելու պահից սկսած՝ հինգ տարի ժամկետով: