Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան հեղինակավոր Stratfor հետախուզա-վերլուծական ընկերությունը (որին անվանում են ստվերային ԿՀՎ) իր կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է աշխարհում գոյություն ունեցող անկախ պետություններին:
«Քարտեզասերների հիմնական հարցերից մեկն է` աշխարհում քանի՞ պետություն կա: Բայց այդ հարցին պատասխանող մարդիկ ամբողջ ճշմարտությունը չեն ասում: Պետությունների թիվը կախված է այն բանից, թե ինչ բնորոշում ես տալիս այդ պետություններին»,- նշվում է հոդվածում:
Ըստ Stratfor-ի` ՄԱԿ-ի կողմից ճանաչվում է 195 պետությունը, որոնցից 193-ը անդամ պետություններ են, իսկ 2-ը` Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդի կարգավիճակ ունեն: Բացի այս պետություններից, կան նաև մասամբ ճանաչված 6 պետություններ` Թայվանը, Արևմտյան Սահարան, Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան և Հյուսիսային Կիպրոսը:
Հոդվածում նշվում է, որ կա 3 պետություն ևս, որոնք համարվում են դե ֆակտո անկախ, թեև ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից չեն ճանաչվել: Դրանք են` Արցախը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը և Սոմալիլենդը: