Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կեսօրից հետո ՀՀԿ-ի անունից հայտարարություն կտարածվի, որում ընդհանրական գնահատականներ կտան երեկվա իրադարձություններին, այդ թվում` վարչապետի հետ հանդիպմանը:
Պատգամավորը նշեց, որ պատահական չէ , որ օգտագործում է «հանդիպում» բառը: Նրա խոսքով` դա բանակցություն չէր, որովհետև վարչապետն ասաց, որ եկել է պարզապես իրազեկելու ԱԺ պատգամավորներին իր քաղաքական որոշումների մասին: «Կոչել դա բանակցություն չի կարելի, դա երկար, խոր խոսակցություն էր, որի գնահատականը տվեց Փաշինյանը` իրազեկում»,- նշեց նա:
Ըստ Աշոտյանի` ակնհայտ էր, որ երեկվա լարված գիշերը վերաբերում էր ոչ այնքան ԱԺ-ին, որքան երկրում ստեղծված իրավիճակում սահմանադրականություն ու կայունություն ապահովելու գերխնդրին: «Այդ տեսակետից կարծում եմ, որ սահմանադրականության վերականգնումը, ԱԺ բնականոն գործունեության վերականգնումը, պատգամավորների ազատ տեղաշարժի իրավունքի վերականգնումը, մթնոլորտի հանդարտեցումը կարևոր էին, բայց պետք չէր հասցնել իրավիճակն այդ կիզակետերին, որպեսզի հետո ցույց տաս, թե իրավիճակը կարողանում ես լուծել»,- ընդգծեց նա:
Նշենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ վարչապետը կոչ արեց մարդկանց` չվիրավորել պատգամավորներին, չխոչընդոտել նրանց ազատ տեղաշարժինը, մնալ սիրո և հանդուրժողականության մեջ:
Աշոտյանը նշեց, որ ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է` ընտրություններն անցկացնել մայիսին: «Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ ընտրությունները տեղափոխենք մայիս, հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նաև գան ընտրությունների, թողնենք` մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրություններին, հանդարտեցնենք իրավիճակն ու նոր գնանք ընտրությունների»,- ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` իրենց կողմից վարչապետ չառաջադրելու որոշումը կարող էր լինել այս փաթեթի մաս։ «Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից: Ակնհայտ է, որ շատ սրամիտ ձևակերպում էր գտել սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար»,- ասաց նա։