|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում անդրադարձել է օրերս Իտալիայի Պատգամավորների պալատում ընդունված` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, ինչպես նաև Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրին` ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության օր հիշատակելու վերաբերյալ:
«Հայոց ցեղասպանությունը Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից հանելու համար այն պետք է բերենք այդ մեծ հանցանքի իրականացված երկրի` Թուրքիայի խորհրդարան: Հայ ժողովրդի վերքը միայն կարող է բուժվել Թուրքիայի արդարադատության շնորհիվ: Անատոլիայի հայերը 104 տարի է` սպասում են արդարության»,- գրել է Փայլանը: