կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 12:09
Աշխարհ

Եգիպտոսը հրաժարվում է մասնակցել «արաբական ՆԱՏՕ»-ին

Եգիպտոսը հրաժարվում է  մասնակցել «արաբական ՆԱՏՕ»-ին

Եգիպտոսն Ամերիկայի Միացյալ Նահանգներին տեղեկացրել էն, որ հրաժարվում  է մասնակցել Մերձավորարևելյան ռազմավարական դաշինքի (MESA` «արաբական ՆԱՏՕ») ձևավորմանը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Եգիպտոսն այդ որոշման մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգներին և ստեղծվելիք Մերձավորարևելյան ռազմավարական դաշինքի մյուս մասնակիցներին: Եգիպտոսի իշխանություններն անհանգստացած են, քանի որ նման միության ստեղծումը կարող է լարվածություն առաջացնել Իրանի հետ հարաբերություններում:

Գործակալությունը մանրամասնում է նաև, որ եգիպտական կողմի վերոհիշյալ որոշման պատճառներից մեկն այն է, որ 2020 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է չընտրվի, և եթե ԱՄՆ նախագահ ընտրվի մեկ այլ անձ, ապա դաշինքի գոյությունը սպառնալիքի տակ կլինի:

Հիշեցնենք, որ, ըստ ԱՄՆ-ի ծրագրի, արաբական ՆԱՏՕ-ի կազմում նախատեսվում է ընդգրկել Պարսից ծոցի 6 երկրներին` Բահրեյն, Քաթար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա, ինչպես նաև Եգիպտոսին և Հորդանանին: Հունվարի կեսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շրջագայություն էր կատարել այս երկրներով, որտեղ բանակցել էր նրանց ղեկավարների հետ: