Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 10-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոն է այցելել ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանը: Կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանի և «Արցախ ֆոնդ»-ի Արցախի գրասենյակի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանի մասնակցությամբ:
«Արցախ ֆոնդ»-ն Արցախում գործում է արդեն չորրորդ տարին, հիմնականում զբաղվում է Հադրութի շրջանի վերաբնակեցված Առաջամուղ գյուղի զարգացման ծրագրերով. տների կառուցում, բուժկետի բացում, դպրոցի ընդլայնում և այլն:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Անդրանիկ Գասպարյանը նշել է, որ հունիսին պատրաստվում են Առաջամուղում բացօթյա մարզահամալիր բացմանը: «Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ և հուսով ենք, որ մինչև մայիս ամսվա վերջ դրանք կավարտվեն, իսկ պաշտոնական բացումը կլինի հունիսի սկզբներին»,- ասել է «Արցախ ֆոնդ»-ի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ բացի այդ ծրագրից, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ քննարկվել է նաև 2016թ. Ապրիլյան դեպքերի ժամանակ վիրավորված զինվորների բնակարանների բարեկարգման և մի շարք այլ ծրագրեր: