|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ամանորը լավ տոն է, թող մարդիկ ուրախանան, և պետք չէ վախեցնել, թե շատ ուտեք` կթունավորվեք. այսօր լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նա նշեց, որ պարզապես պետք չէ չարաշահել ուտելիքը, ինչպես նաև սննդի մի տեսակը չխառնել մյուսի հետ:
«Խորհուրդ կտամ չչարաշահել խմիչքը, թե չէ` ես չեմ հիշում նման դեպք, որ Ամանորից հետո ամբողջ հայ ազգը թունավորման համախտանիշներով հիվանդանոց ընկնի: Պետք չէ ամեն ինչին ծայրահեղ վատ նայել: Ամանորը տոն է, որը սիրում ենք մենք»,- ասաց Ասոյանը:
Նա, սակայն, նշեց, որ, չնայած այս ամենին, պետք է հորդորի Ամանորի օրերին կրճատել համբույրների թիվը: «Խոսքը ոչ թե հակառակ սեռի ներկայացուցչի հետ համբուրվելու մասին է, այլ` երբ բարեկամներն իրար տեսնում, ու սկսվե՜ց»,- ասաց բժիշկը` հավելելով, որ հորդորը վարակներ չտարածելուն է վերաբերում: