կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 17:25
Տարածաշրջան

Էրդողանի համար վատ ընտրությունները լավն են` ժողովրդավարության տեսանկյունից. Guardian

Էրդողանի համար վատ ընտրությունները լավն են` ժողովրդավարության տեսանկյունից. Guardian

Անգլիական Guardian պարբերականը հերթական անդրադարձն է կատարել Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին և դրան հաջորդած զարգացումներին:

«Էրդողանի համար վատ ընտրությունները լավն են` ժողովրդավարության համար» վերնագրով հոդվածում, որը սկսվում է «Ավտորիտար առաջնորդներն անպարտելի չեն» նախադասությամբ, նշված է. «Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմության` հաղթանակին մոտ լինելը նույնիսկ ընդդիմության համար էր անակնկալ: Միայն իշխող ԱԶԿ-ի բողոքարկումների պատճառով է, որ գործընթացը դեռևս ձգձգվում է: Մոտ օրերս կհրապարակվեն արդյունքները: Ինչքան էլ Էրդողանը հայտարարի արտաքին միջամտությունների և ազդեցությունների մասին, այնուհանդերձ, կասկած չկա, որ 16 տարի միանձնյա իշխած Էրդողանի համար սա մեծ հարված էր: Չնայած կոշտ ղեկավարմանը` հույսը դնում էր ընտրատեղամասերի հաջողության վրա: Նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց, որ իրեն ընտրելը անվտանգության խնդիր է, մրցակիցներին անվանեց ահաբեկիչներ, ամեն օր 8 հանրահավաք էր իրականացնում, սակայն ընտրողն ասաց իր ասելիքը: Թեև ամենաշատ քվեն է ստացել, մասնակցությունը եղել  է 84 տոկոս, այնուհանդերձ, մեծ քաղաքների կորուստը հստակ հաղորդագրություն է պարունակում»:

Պարբերականը նշում է, որ, եթե Անկարայում պարտությունն այդքան անսպասելի և ցավոտ չէ, Ստամբուլում պարտությունը մեծ հարված է, քանի որ այն ոչ միայն  երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն է, այլև հենց Էրդողանի ծննդավայրն ու ամրոցը, որտեղից նա 25 տարի առաջ սկսել էր իր քաղաքական գործունեությունը: