Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Աշխարհում չկա այնպիսի երկիր, որի բանակը պատրաստվում է խաղաղության: Բանակի խնդիրն է պատրաստ լինել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դյարգահլըն` մեկնաբանելով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի բանակին խաղաղության. հայտնում է Haqqin.az-ը:
Նրա խոսքով` բանակի գործառույթն է մշտապես լինել մարտական պատրաստության վիճակում, պաշտպանել երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
«Ադրբեջանի ԶՈւ գերագույն հրամանատարը հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա հայ զինվորները պետք է լքեն ադրբեջանական հողերը: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ մեր բանակը կարող է մտածել խաղաղության մասին միայն ադրբեջանական հողերն օկուպացումից ազատագրելուց հետո: Իսկ ներկայիս պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- ասել է մամուլի խոսնակը: