Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինչո՞ւ էր Լիլիթ Մակունցը զանգահարել Կոստանտին Օրբելյանին, և ի՞նչ են քննարկել: Խորհրդարանում լրագրողների այս հարցերին պատասխանելով` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը պարզաբանեց. «Մարտի 28-ին իմ և պարոն Օրբելյանի ընդհանուր` արվեստագետ ընկերներից մեկն ինձ տեղեկացրեց, որ Օրբելյանը լավ չի զգում, և առաջարկեց, որ ես զանգահարեմ: Ես զանգահարում եմ պարոն Օրբելյանին, հետաքրքրվում եմ` ինչպե՞ս է: Նա ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել, ու հաջորդ օրը հրավիրում է մամուլի ասուլիս: Որևէ մեկնաբանություն չեմ արել, ասել եմ, որ տեղյակ չեմ եղել որոշումից, ու տեղեկացրել եմ, որ միջամտություն ցուցաբերել չեմ կարող: Դա որևէ կերպ միջամտության զանգ չէր, մարդկային առումով եմ զանգահարել նրան»:
Լիլիթ Մակունցը չհերքեց այն տեղեկությունները, թե այդ քննարկումներն ավելի վաղ են արվել, և Օրբելյանին հեռացնելու որոշումը հենց իր պաշտոնավարման ժամանակահատվածում է կայացվել: «Ես չեմ մեկնաբանում դա»,- ասաց նա` չմեկնաբանելով նաև Օրբելյանին հեռացնելու որոշումը: