Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առողջապահական համակարգի դիլետանտ ղեկավարումը կոծկելն ու ձախողումը պատիվ չի բերում մեր Երկրին։ Նույնիսկ արդեն սպառնում է մեր Երկրի անվտանգությանը։
ՀՀ առողջապահական համակարգի ղեկավարների (ղեկավարի) և/կամ որոշումներ պարտադրողի և/կամ պարտադրողների սեփական սխալներն ու ձախողումները չտեսնելու ունակության համարձակության բացակայությունը, կամ որ ավելի պախարակելի է ամբարտավանությունը՝ հանգեցրել է քաոսի ու համընդհանուր մտահոգության ու անվստահության սերմանմանը։
Երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է սթափ ու օբյեկտիվ գնահատի այսօր որոշումներ կայացնող և/կամ կայացնողների մասնագիտական և/կամ կազմակերպչական ունակության, կամ այլ նկատառումների վրա։
Համաճարակի այս իրավիճակում (նվազագունը 3-4 ամիս ունեինք արժանավայել պատրաստվելու համար) 4-5 օր սպասելով նմուշառված անձանց արդյունքներին սպասելու փաստը արդեն խոսում է, որ մեր առողջապահական համակարգը լիարժեք ու արդյունավետ չի գործում։ Ինչու չի գործո՞ւմ….. Ո՞վ է պատասխանատու, կամ պատասխան տալու՞….
Ո՞վ է մեղավոր, ժողովո՞ւրդը… Իհարկե այո, քանզի դեռ հանդուրժում ու ըմբռնում է…»: