Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հավաստիացնում է, թե այս տարվա հունվար-փետրվարին շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 21,6 տոկոս աճ է արձանագրել:
Շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ սա կատարյալ հորինվածք է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար. Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ:
Այս պահին ընթացքի մեջ են միայն այն շինարարական նախագծերը, որոնք սկսվել են նախորդ իշխանության օրոք, չնայած դրանց մի մասն էլ կասեցվել է տարբեր դիմում-բողոքների պատճառով:
Այնպես որ, շինարարության աճը նկարվել է տնտեսական անկման իրական պատկերը քողարկելու համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: