|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին, տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգողական միջոցառումներ է իրականացնում:
«Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն նաև Հատուկ քննչական ծառայություն: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռ չենք կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորված փաստեր, ապա կտեղակացնենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Տեղեկացնենք` օրեր առաջ Վահան Շիրխանյանը 23 կետից ծավալուն բաց նամակով արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանին՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքում տեղ գտած իրադարձությունների նկարագրություններին: