Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ ըստ նրա ընկերոջ՝ Նարեկի, ով այդ պահին նրա հետ է գտնվել, Արտակին առեւանգել են երեք դիմակավորված անձինք, սեւ գույնի մեքենայով: Առեւանգումից 6-7 ժամ անց Արտակին գտնում են իր տան մոտ՝ ծեծված վիճակում: Նրան տեղափոխում են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Հետազոտությունից հետո, պարզվում է, որ ունի քթի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր: Արտակի դեմքն ամբողջությամբ այտուցված է, բարեբախտաբար, ներքին օրգանները վնասված չեն, կյանքին վտանգ չի սպառնում:
Ուշագրավ է, որ առեւանգումից հետո ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ Ֆինանսների նախարարության օպերատիվ վարչությունը ի պատասխան ՄԻՊ-ի եւ լրագրողների հարցադրումների հայտարարել էին, որ Արտակ Խաչատրյանն իրենց կողմից բերման չի ենթարկվել:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանը ԲՀԿ կուսակցության անդամ է եւ կառավարության մոտ վերջին շրջանում վարում էր ակցիաներ՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը հիշեցնենք, կասեցվել է մինչեւ ամառ: