|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով կունենա Հայաստանում, այն տեղի կունենա ապրիլի 4-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ կունենան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ):
Համերգին կմասնակցեն նաև թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open String quartet-ը: Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը:
Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում:
Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և երբեմն նույնիսկ 30-ից ավելի գործիքներ:
Authentic Light Orchestra-ն սիրում է համերգների ընթացքում իմպրովիզներ անել. դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով:
Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Ի դեպ, Authentic Light Orchestra-ն տարբեր տարիներին ունեցել է նաև հայ անդամներ: