Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 25-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը:
Աշխարհահռչակ կինոռեժիսոր և երաժիշտ Կուստուրիցան The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալու Երևանում, և դա պատահական չէ, քանի որ հետաքրքրությունը երկկողմանի է:
Սերբ կինոռեժիսորը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են` թե՛ քաղաքական դիրքով, թե՛ մշակույթով և թե՛ պատմությամբ: Երկու ազգերն էլ ցեղասպանություն են տեսել, իսկ երբ 5 տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին` մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ հնչեցրին՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան, իր հերթին, որոշեց լքել փառատոնը՝ հայտարարելով. «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին»:
Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը տեղի կունենա՝ ևս մեկ անգամ փաստելու և կարևորելու հայ ու սերբ ժողովուրդների բարեկամությունը: Համերգը կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշնը» և «Ալմազյան Պրոդաքշնը»՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և մշակույթի նախարարության աջակցությամբ: