|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության հարցերի ոլորտային հանձնախումբը երեկ կազմակերպել էր հանդիպում-քննարկում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի հետ:
Հեղինե Էվինյանը հանդիպման ընթացքում ներկաներին ծանոթացրեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեությանը, մասնավորապես` Եվրոպայում հայկական շահերի պաշտպանությանը, հայկական կազմակերպությունների կողմից իրականացվող հանրային դիվանագիտությանը, Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի հետ համագործակցությանը և այլն:
Գասպար Կարապետյանն ավելի մանրամասն անդրադարձ կատարեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և Եվրանեսթի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության մարտահրավերներին և Արցախյան հիմնախնդրի շուրջ ներեվրոպական զարգացումներին։
Հատուկ անդրադարձ կատարվեց ապակենտրոն համագործակցության, ապակենտրոն ճանաչման և խորհրդարանական կապերի շրջանակում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Քննարկվեցին նաև ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Եվրոպայում իրականացվող հակահայ քաղաքականությունն ու նախաձեռնությունները, դրանց հակազդելու՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի ջանքերը: