Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում խոսել է նաև ռուսական գազի գնի մասին:
Հարցին` ինչպե՞ս են առաջ գնում գազի գնի վերաբերյալ բանակցությունները, Փաշինյանը պատասխանել է. «Բանակցություններն ընթանում են: Հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև ԵԱՏՄ-ի համար: Չէ՞ որ ԵԱՏՄ-ի նպատակն է միասնական տնտեսական տարածության ստեղծումը»:
ՀՀ վարչապետը նշել է, որ այդ միասնական տնտեսական տարածության ստեղծման համար հարկավոր է, որ էներգակիրների գները, որոնք շատ կարևոր մասնաբաժին ունեն ապրանքի ինքնարժեքի կառուցվածքում, հավասար լինեն, միմյանց մոտ լինեն:
«Քանի որ, եթե, օրինակ, միևնույն ապրանքի ինքնարժեքը էականորեն բարձր լինի Հայաստանում (էներգակիրների բարձր գնի պատճառով), քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, ապա դա կհարվածի ԵԱՏՄ-ի էությանը: Այդ պատճառով շատ կարևոր է ընդգծել, որ այդ թեման մենք քննարկում ենք ոչ միայն ռուսաստանցի գործընկերներ հետ, այլև ԵԱՏՄ տնտեսական և միջկառավարական խորհուրդների նիստերի ժամանակ, ինչպես նաև այլ մակարդակներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: