Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը տարբեր մակարդակներից տեղեկություններ ունի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում զիջումների չի գնալու:
«Բազմաթիվ ինֆորմացիաներ ունենալով տարբեր մակարդակներից` կարող եմ ասել, որ ղարաբաղյան հարցում Նիկոլ Փաշինյանը չի գնալու զիջումների, առավել ևս՝ տարածքային: Եվ դրա ամենավառ օրինակը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` վերջերս արած հայտարարությունն էր, որ անգամ մի թիզ հող զիջելու նպատակ չունեն, ինչպես նաև նրա այցն արաքսամերձ շրջան, որտեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով, կառուցվում են բավականին հզոր ենթակառուցվածքներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Իսագուլյանը:
Նա հայտնեց, որ Թալիշում ևս լուրջ շինարարություն է գնում: «Հյուսիսն ու հարավը, այն շրջանները, որոնց մասին խոսում են երբեմն, այնտեղ բավականին մեծամասշտաբ աշխատանքներ են կատարվում»,- ասաց Իսագուլյանը: