|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեր աշակերտների հետ կմեկնի Բաքու` «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային մասնակցելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտյանը նշեց, որ կարևորում է մեր աշակերտների ուսումնական առաջընթացը, բայց բոլորիս համար էլ առավել կարևոր է նրանց առողջությունը:
«Դիմել ենք Ադրբեջանին` անվտանգության համապատասխան երաշխիքներն ապահովելու համար, և եթե նրանք խոստանան ապահովել մեր երեխաների անվտանգությունը` մենք կմասնակցենք օլիմպիադային, եթե` ոչ, բնականաբար, չենք գնա: Սակայն չգնալու դեպքում հարցը կբարձրացնենք միջազգային ատյաններում, քանզի նման խտրական վերաբերմունք չի կարելի»,- ասաց նախարարը` հավելելով, որ այժմ սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին:
Նշենք, որ մասնակցության հրավեր Հայաստանը ստացել էր Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից: