|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի եւ ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշել է. «Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որ տեղեկացրել է: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան եւ Ֆրանսիան եւս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռեւս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը»: