|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների 74%-ը կողմ է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշմանը։
«Ապրիլի 5-ի տվյալներով՝ քաղաքացիների 78%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահի գործունեությանը, 13%-ը հավանություն չի տալիս։ Ռուսաստանցիների 74%-ը պաշտպանում է հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշումը (ապրիլի 6-ին), 17%-ը չի աջակցում, յուրաքանչյուր տասներորդը դժվարացել է պատասխանել (9%)»,- ասվում է հաղորդագրությունում։
Միաժամանակ, մարտի 31-ի դրությամբ ռուսական բանակին վստահություն է հայտնել հարցվածների 89%-ը, անվստահություն՝ 8%-ը։
«Լրատվամիջոցներում, ինտերնետում և սոցիալական ցանցերում ռուսաստանցիների 57%-ը նույնպես ավելի հաճախ է հանդիպել կարծիքների՝ ի պաշտպանություն հատուկ գործողության, հակառակ կարծիքի են եղել 9%-ը…»,- նշում է կենտրոնը։