կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 10:19
Հասարակություն

Մարտի 1-ին ՀՀ վարչապետը երթ է կազմակերպում

Մարտի 1-ին ՀՀ վարչապետը երթ է կազմակերպում

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք՝ լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին եւ քննարկումների արդյունքում որոշեցինք, այդ օրը նշանավարել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների:

Այն նշանանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանում քաղաքացու հաղթանակն ու քաղաքացու իշխանությունն արդեն անշրջելի է, որ ՀՀ-ում այլեւս չեն լինելու ընտրակեղծիքների, որ մենք ՀՀ-ում դեմ ենք կանգնում քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին:

Այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերին եւ ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ օրը նաեւ ուղերձով կդիմի ժողովրդին. «Ուղերձի ֆորմատի, ձեւի վերաբերյալ մի քանի գաղափարներ կան: Դրանք կքննարկենք»,-հավելեց նա: