|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Երևանի տրանսպորտային ցանցը ծայրահեղ վատ վիճակում է. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը` ընդգծելով, որ միկրոավտոբուսները 15 տարուց ավելի շահագործելու իրավունք չկա:
Նա ասաց, որ հաջորդ տարի 450 միկրոավտոբուս պետք է հանեն ցանցից, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չի կարողանա աշխատել:
Մարությանն ասաց, որ այս պահին հրատապ կերպով փորձում են լուծել խնդիրները, և նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ի՞նչ անել այդ երկու տարում: «Այս երկու տարվա համար ոչ մեկը ներդրում չի ուզում անել: Այստեղ տարբեր լուծումներ կան, և այդ ճանապարհներն այս պահին քննարկում ենք: Կգանք հարցի ամենաօպտիմալ լուծմանը»,- ասաց նա: