Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, որը նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությանն անդրադառնալով, լրագրողների հետ խորհրդարանում կարճ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ նման ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում խաղաղության գործընթացին:
«Այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և արդյունավետ բանակցային գործընթացի մեկնարկին: Մեր դիրքորոշումն ընդհանրապես նույնն է մնում: Մենք կարծում ենք, որ, եթե ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց ու խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ: Այդ մթնոլորտն ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառմամբ»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ հայկական կողմը երբևէ աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ ու գործողություններով: «Հուսով եմ` Ադրբեջանը նույնպես կդադարի ագրեսիվ հռետորաբանության կիրառումը: Բայց այս օրինակը, ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը դեռ չի արդարանում»,- նշեց Ռուբինյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է: