Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Բոլոր առարկաները, առհասարակ բոլոր ուսումնական ծրագրերը վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` ծնողներից կան բազմաթիվ բողոքներ` ծանրաբեռվածության, անհամապատասխանության, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված: «Ծնողներն ամենաշատը դրանից են բողոքում, որ երեխաները ծանրաբեռնված են»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ֆինանսական լրացուցիչ ծախս կլինի պետության համար, որ ծրագրերի վերանայում իրականացնեն: «Բայց մենք քննարկում ունենք հենց դասագրքերի հետ կապված: Գուցե որոշում և լուծում լինի, որ դասագրքերը լինեն երկհատոր. առաջին կիսամյակի համար լինի մեկ հատոր, երկրորդ կիսամյակի համար` երկրորդ հատորը»,- նշեց նախարարը:
Հարցին` շախմատի հետ կապված հակասական կարծիքներ կան, այդ առարկան պետք է մնա՞, թե՞ ոչ , Հարությունյանը պատասխանեց. «Ծնողների կողմից կա մեծ բողոք այս առումով: Վերանայվող առարկաների մեջ նաև շախմատը կլինի, բոլորը կլինեն` ֆիզկուլտից սկսած մինչև կենսաբանություն, քիմիա, բոլորի ծրագրերը վերանայվելու են»: