կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 14:15
Հասարակություն

Տնտեսական զարգացման նախարարությունում պարգևավճար ստացել են բոլոր աշխատակիցները` հավաքարարից սկսած. նախարար

Տնտեսական զարգացման նախարարությունում պարգևավճար ստացել են բոլոր աշխատակիցները` հավաքարարից սկսած. նախարար

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տրվել են պարգևավճարներ. լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Բոլոր պետական կառույցներն ունենում են աշխատավարձի ֆոնդի չօգտագործված միջոցներ: Եկեք պայմանական պատկերացնենք` եթե 8 հաստիք է նախատեսված, բայց 6 հաստիքով է այդ աշխատանքը արվել, վերջում այդ երկու հաստիքի համար նախատեսված խնայողությունը օրենքի ուժով կարող է, որպես պարգևավճար, վճարվել աշխատանքն իրականացրած աշխատողներին: Մյուսը` ինչպես բոլոր պետական կառույցները, այնպես էլ մենք, ծրագրային խնայողություն ենք ունեցել և մեկ աշխատանքային ֆոնդի չափ, որին 13-րդ աշխատավարձ են ասում պայմանականորեն»,- ասաց նա և հավաստիացրեց, որ նախարարության բոլոր աշխատակցիները` սկսած հավաքարարից, ստացել են պարգևավճար:

Հարցին` բոլո՞րն էին արժանի, նա պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն այն է,  որ պարգևավճարը խրախուսման միջոց է և պետք է տրվի այն անձանց, որոնք ավելի արտադրողական են, բայց նախարարությունում կան ղեկավարներ, որոնք իրենք են որոշում` ինչպես պարգևատրել իրենց աշխատողներին, և հակված են ավելի համամասնական մոտեցումներին»: