Արմեն Գևորգյանը չկալանավորվեց. վերաքննիչը մերժեց բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրող կողմի բողոքը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ վերաքննիչն առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց ուժի մեջ: Նա դատարանի որոշման հետ կապված մեկնաբանություն անել հրաժարվեց` ասելով, որ երբեք սովորություն չունի դատարանների որոշումների վերաբերյալ մեկնաբանություններ տալ:
Հարցին, թե տեղյակ եղե՞լ է 0038 հրամանի մասին, Գևորգյանը պատասխանեց` ոչ: