կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-29 23:23
Արցախ

Եթե նոր հարձակում լինի՝ հայկական կողմն անցնելու է հակահարձակման․ Լեւոն Մնացականյան

«Այսօր կարող ենք վստահ ասել, որ մենք առաջնագծում չունենք գոնե մի հատված, որը դիտարկվում է հակառակորդի կողմից»,-այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը։

Նա նաեւ նշեց՝  միանշանակ կարող ենք փաստել, որ դիվերսիոն ներթափանցման փորձեր այլեւս չեն իրականացվում հակառակորդի կողմից։

«Այլեւս չկան ոչ թե նրա համար, որ չեն կարող, այլ  չկան, որովհետեւ մենք թույլ չենք տալիս»,-հայտարարեց նախարարը։

Նա նաեւ վերահաստատեց այն հայտարարությունը, որ անկախ նրանից, թե որտեղ է տեղակայված հակառակորդի կրակակետը, եթե կրակ վարվի մեր առաջապահ ստորաբաժանումների վրա, միանշանակ՝ պատասխան լինելու է։

Պաշտպանության բանակի հրամանատարը նաեւ հայտարարեց, որ եթե նոր հարձակում լինի՝ հասցնելով ջախջախիչ հարված հակառակորդին, հայկական կողմն անցնելու է հակահարձակողական գործողությունների։