կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 17:32
Հասարակություն

Վահան Արծրունին բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահներին հանդիպման կհրավիրի

Վահան Արծրունին բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահներին հանդիպման կհրավիրի

Երաժիշտ, ԵՊԲՀ հոգաբարձուների նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ` որոշել եմ աշխատել թափանցիկ և հաշվետվողականության սկզբունքով, և այսպես փետրվար ամսին նախնական պլանավորել ենք.

1. բոլոր բուհերի ընտրված հոգաբարձուների խորհրդի նախագահներին ուղարկել հրավեր, հանդիպման առաջարկով, բուհերում կուտակված համակարգային խնդիրները քննարկելու նպատակով,
2. հանդիպելու եմ ուսանողների հետ,
3. ծանոթանալու եմ համալսարանի ստորաբաժանումների և ենթակառուցվածքների հետ»: