կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 12:50
Հասարակություն

Վահագնաձորում հերթապահություն են իրականացնում` հրդեհի հետ կապված

Վահագնաձորում հերթապահություն են իրականացնում` հրդեհի հետ կապված

Հունվարի 26-ին, ժամը 09:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 09:04-ին Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերադարձել է:

Ժամը 08:10-ից հերթապահություն են իրականացնում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Եղեգնուտի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցները:

***

Հունվարի 25-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 34 փրկարար ծառայող (14 հրշեջ-փրկարար, 20 փրկարար) և անտառտնտեսության 15 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:30-ին, մարվել՝ 18:00-ին:

Փրկարարներն իրականացնում են հերթապահություն: