Հունվարի 19-ին ՀՅԴ Վանաձորի կոմիտեի անդամ Արամ Ղարաբեկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր քաղաքի Նոր Խաչակապ համայնքի տարածքում ոչ կենցաղային աղբից առաջացած աղբակույտի լուսանկարները` Լոռու մարզպետարանի ուշադրությունը հրավիրելով այդ փաստին:

Yerkir.am-ի հետ զրույցում Ղարաբեկյանը հայտնեց, որ մարզպետարանն անմիջապես արձագանքել է ահազանգին, սակայն աղբահանությունը կազմակերպելու փոխարեն պլաստիկից բաղկացած աղբակույտն այրել են` վնաս հասցնելով շրջակա միջավայրին:


Ի դեպ, տեղանքից ոչ հեռու առկա է մեկ այլ հսկա աղբակույտ, որը չէր կարող վրիպել ահազանգի հետքերով գնացած` աղբահանություն իրականացնողների աչքից:
