Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես` կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով: Իսկ պետական նպաստների վրա արգելանք կամ բռնագանձում չի կարող կիրառվել:
Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում` կենսաթոշակային տարիքի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի հետ կապված:
Ելնելով դրանից` վարչապետը հանձնարարեց արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին` երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման, օրենքով սահմանաված սահմանափակումների ընթացակարգերը լիարժեք պահպանելու վերաբերյալ: