|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Թե ինչպիսի՞ն կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից եւ իրականությունը սթափ գնահատելու` Ադրբեջանի կարողությունից»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը նշեց նաեւ, որ ադրբեջանական կողմն անմարդկային կեցվածք է ցուցաբերում՝ իրականացնելով շարունակական սադրանքներ: Ըստ Շարմազանովի` իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա:
Նրա կարծիքով` միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որովհետեւ այդ երկիրը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիան: