կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 15:45
Տնտեսական

2018-ին հարկային ներհոսքն աճել է 14․5 տոկոսով. ՊԵԿ նախագահ

2018-ին հարկային ներհոսքն աճել է 14․5 տոկոսով. ՊԵԿ նախագահ

2018-ին ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 306 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ` հարկային ներհոսքի աճը կազմել է 14․5 տոկոս կամ 165.3 մլրդ դրամով ավելի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 

Ինչ վերաբերում է պետությանը պատճառված վնասներից գանձված միջոցներով հավաքագրված գումարներին, ապա, ըստ նրա, ՊԵԿ-ը նման հաշվարիկ չի կատարել: Անանյանի խոսքով` իրենք նման հաշվարկ չեն կատարել, քանի որ մի շարք դեպքերում դրանք համարվել են հարկային վարչարարության արդյունքում հավաքագրված գումարներ:

«Եթե այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կամ նրա սեփականատիրոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, և քննիչի նկատմամբ ստուգում իրականացնելու որոշում է կայացվել, ապա այդ ստուգումը ՊԵԿ-ի կողմից իրականացվում է Հարկային օրենսդրության շրջանակներում: Դրանից հետո ստուգման ակտ է գրվում, այդ ակտի գումարը մտնում է պետբյուջե, սակայն մենք այդ գումարների հաշվարկ չենք կատարել, քանի որ դա համարել ենք հարկային վարչարարության շրջանակներում արված քայլեր»,- ասաց Անանյանը:

Որպես օրինակ` նա բերեց «Նորֆոլկ»-ի`պետությանը պատճառված 7 մլն դոլար գումարի փոխհատուցման պահանջը: Անանյանի խոսքով` «Նորֆոլկ»-ի դեպքում վերականգնումը 7 մլն դոլարի պետք է լիներ, և այդ շրջանակներում հարկային մարմնի կողմից քննիչի որոշմամբ իրականացրած ստուգումը եղել է 2 մլն-ից պակաս: Ստացվում, է` 7 մլն պետությանը պատճառված վնասը փոխհատուցվել է, որից հարկային վարչարարությամբ գանձված գումարը կազմում է 2 մլն-ից մի քիչ պակաս: