կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 18:15
Արցախ

Մարտակերտում այսօրվանից գործում է ներքաղաքային երթուղի

Մարտակերտում այսօրվանից գործում է ներքաղաքային երթուղի

Մարտակերտի շրջվարչակազմի և քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօրվանից շրջկենտրոնում սկսել է գործել ներքաղաքային երթուղի:

յս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Մարտակերտի  քաղաքապետ  Միշա  Գյուրջյանը՝  նշելով, որ  «Միցուբիշի» մակնիշի    ավտոբուսը  ձեռք   է  բերվել  բարեգործական  հիմունքներով:
Նա  ասել  է, որ  երթուղին  սկզբնական  շրջանում  երթևեկելու  է  օրական  4  անգամ:«Քանի  որ  Մարտակերտի   դպրոցը  հեռու  է,  երթուղին    առաջին  հերթին     հարմարեցված  է  դպրոցահասակ  երեխաների  ռեժիմին: Երթուղային  ծառայությունից  օգտվելու  հնարավորություն  ունեն բոլոր բնակիչները: Առավոտյան  ժամը  8:15-ին  երթուղին  կշարժվի   քաղաքի  Մաշտոցի   փողոցից: Ուղեվորավարձը  50  դրամ  է»,-նշել  է  քաղաքապետը: